Ադրբեջանցիները զենքով սպառնացել են Տեղ համայնքի Խնածախի հովիվներին՝ պահանջելով անասուններին արոտ չտանել, հովիվների մոտ զենք է եղել, ինքնապաշտպանվել են. համայնքի ղեկավար |tert.am|
17:08 - 31 մայիսի, 2021

Ադրբեջանցիները զենքով սպառնացել են Տեղ համայնքի Խնածախի հովիվներին՝ պահանջելով անասուններին արոտ չտանել, հովիվների մոտ զենք է եղել, ինքնապաշտպանվել են. համայնքի ղեկավար |tert.am|

tert.am: Նախօրեին ադրբեջանցի զինվորականները զենքով սպառնացել են հայ հովիվներին, որոնք կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքներում: Այս մասին ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Գրեթե միշտ Ադրբեջանական կողմից կան այդ սպառնալիքները, որ ասում են անասուններին մի մոտեցրեք մեր դիրքերին, և մեր հովիվներն էլ, միևնույն է, իրենց գործն են անում, ստեղծված իրավիճակում դա բնական է, և ամեն օր նման բաներ կան: 50-100 մետրի վրա արդեն սկսում են սպառնալ և գոռգոռալ, որ անասուններին հետ տանեն, որ հանկարծ չմոտեցնեն»,- ասաց Ներսես Շադունցը:

Նա նաև հավելեց, որ հովիվների մոտ զենք է եղել, և նրանք ի վիճակի են եղել ինքնապաշտպանվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել