Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա. Գեղամ Գևորգյան |civilnet.am|
13:59 - 01 մարտի, 2022

Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա. Գեղամ Գևորգյան |civilnet.am|

civilnet.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պնդում է, որ Հայաստանի բենզինի ու դիզվառելիքի շուկայում ադրբեջանական ծագման բենզին չկա։ Այս մասին նա հայտարարեց մարտի 1-ին Ազգային ժողովի հերթական նիստին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր հետաքրքրվել Գևորգյանից, թե արդյոք հակառակորդ երկրից բենզին մտնում է Հայաստան։

«Արդյոք բեզինի ու դիզվառելիքի շուկայում ադրբեջանական Socar ընկերության դերակատարությունը կա՞, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը։

«Հայաստանի Հանրապետություն բենզինի և դիզելային վառելիքի գերակշիռ մասը գալիս է Ռուսաստանից՝ «Ռոսնեֆտի» կողմից, որին մեծ մասնաբաժին է պատկանում, փոքր մասնաբաժին՝ «Լուկոյլ», «Գազպրոմ»»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ Իրանից և մի փոքր տոկոս գալիս է նաև Ռումինիայից ու Բուլղարիայից։

Նրա կարծիքով քննարկումը ծագել է նախորդ տարեվերջին հանձնաժողովի հաստատած մի գործարքի պատճառով։ «Այս խոսակցությունները մեր՝ վերջին թույլ տված գործարքի շուրջ է, որն առնչություն չունի Ադրբեջանի հետ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ գործարքը վերաբերում էր վրացական Petrocas Energy ընկերությունը, որը ներկայացնում է հանրահայտ Gulf բրենդը։ Մրցակցության հանձնաժողովը հավանություն էր տվել, որ վրաց-ռուսական կապիտալով այս ընկերությունը գնի հայկական «Միկա քորփորեյշնը»՝ բենզալցակայանների ցանցով հանդերձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել