Բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող կհայտնվի. Գեղամ Գևորգյան |armenpress.am|
13:13 - 28 դեկտեմբերի, 2021

Բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող կհայտնվի. Գեղամ Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է համակենտրոնացումների 3 խոշոր գործարք՝ հայտնելով, որ բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող է հայտնվելու:

Գևորգյանը հայտնեց, որ բենզինի շուկայում «Պետրոլ մարկետ»-ի 100 տոկոսը ձեռք է բերվել ընկերությունների կողմից, որոնք փոխկապակցված ընկերություններ են: ՄՊՀ նախագահի խոսքով՝ բենզինի ապրանքային շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող է հայտնվելու:

«Մյուս գործարքը վերաբերում է Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատին, որի շուրջ 60  տոկոս փայաբաժին ձեռքբերում իրականացվել է ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերության» կողմից: Սա հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա ամենախոշոր գործարքն է եղել»,- դեկտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Գևորգյանը:

Երրորդ խոշոր գործարքը հեռահաղորդակցության ոլորտում է: Rostelecom ընկերության բաժնետոմսերը ձեռք է բերվել ՀԷՑ-ի և ֆիզիկական անձի կողմից:

Անդրադառնալով հանրությանը հետաքրքրող վարույթների վիճակագրությանը՝ Գևորգյանն ասաց, որ տարվա ընթացքում քննվել է հակամրցակցային համաձայնությունների երկու գործ, գերիշխող դիրքի չարաշահումների 15 վարույթ, համակենտրոնացման հայտարարագրումների քանակն աճել է՝ դառնալով 25, չհայտարարագրված համակենտրոնացումների հարցով 11 վարույթ է հարուցվել:

«Պետական գնումների ոլորտում 13 վարույթ ենք հարուցել և 4 վարույթ՝ պետական մարմինների հակամրցակցային գործողությունների նկատմամբ: Սրանով ուզում ենք շեշտադրել, որ աչալուրջ ենք լինելու պետական գնումներում տեղի ունեցող հակամրցակցային համաձայնությունների և պետական մարմինների կողմից տենդերային փաստաթղթերի կազմման պրոցեսում մրցակցային խնդիրներին, ինչը լավ մեսիջ է բիզնեսին և հանրությանը, որ հանձնաժողովը հանձնառու է իր ինքնավար մարմնի կարգավիճակին»,-ասաց Գևորգյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել