Լրագրողը ոստիկանություն է դիմել պատգամավորի կողմից մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առթիվ
16:36 - 05 հունիսի, 2021

Լրագրողը ոստիկանություն է դիմել պատգամավորի կողմից մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առթիվ

Լրագրող Անուշ Դաշտենցը դիմել է ոստիկանությունը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ:

Այս մասին Դաշտենցը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր գնացել եմ Կենտրոնի ոստիկանության բաժին և բացատրություն տվել։ Պնդել եմ, որ Հայկ Սարգսյանը խոչընդոտել է իմ լրագրողական մասնագիտական օրինական գործունեությունը և, որ հնարավոր է՝ հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում, բողոքներ ունենամ նաև անձնական տվյալներիս գաղտնիության հետ կապված, քանի որ նա դրանց տիրապետելու հնարավորություն է ունեցել՝ մուտք գործելով իմ հեռախոս և ջնջելով տեսանյութը։ Դիմել եմ նաև ՀՀ ՄԻՊ-ին»,- նշել է Դաշտենցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել