news.am: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի՝ իր հրաժարականի պատճառների վերաբերյալ սկանդալային հայտարարության տեսագրությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը մայիսի 31–ին ելույթ ունենալով ԱԳՆ–ում իր հրաժարականի դիմումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
comment.count (0)