tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի բլինքենը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանից 15 հայ ռազմգերիների վերադարձին:
«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք երախտապարտ ենք Վրաստանի կառավարությանը՝ իր կենսական դերի համար, այն նպաստել է կողմերի քննարկումներին: Նման քայլերը տարածաշրջանի բնակիչներին կմոտեցնեն այն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
comment.count (0)