tert.am: ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգայնորեն դիմակայություն սկսելու մասին, բայց «սառը պատերազմ» չի սանձազերծի Պեկինի դեմ:
Հունիսի 14-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողի բացումից առաջ, տեղեկտացնում է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել Չինաստանի կողմից անվտանգության մարտահրավերներին, ուստի դաշինքն առաջին անգամ կհայտարարի Չինաստանի նկատմամբ միասնական դիրքորոշման մասին»,- ընդգծել է նա:
comment.count (0)