Ոչ մի ՆԱՏՕ «մեր շեմին». Լավրովը նշել է Ուկրաինայում խաղաղության պայմանները
 |news.am|
12:17 - 06 դեկտեմբերի, 2024

Ոչ մի ՆԱՏՕ «մեր շեմին». Լավրովը նշել է Ուկրաինայում խաղաղության պայմանները |news.am|

news.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց, երկրում արևմտյան ռազմակայանների փակման և օտարերկրյա զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների չեղարկման դեպքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ մի ՆԱՏՕ։ Ոչ մի ռազմաբազա, ուկրաինական հողի վրա զորավարժություններ օտարերկրյա զորքերի մասնակցությամբ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ այժմ ստիպված պետք է ընդունել նոր իրողություններ, որոնցից գլխավորը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ընդգրկումն է Ռուսաստանի կազմ։

Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը չի պատրաստվում համակերպվել այն փաստի հետ, որ ուկրաինական օրենսդրությունն արգելում է ռուսաց լեզուն և մշակույթը, ռուսական լրատվամիջոցները և ուկրաինական ուղղափառ եկեղեցին։ «Սա ՄԱԿ-ի կանոնադրությամբ Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների խախտում է։ Սրա հետ կապված ինչ-որ բան պետք է անել»,- կարծում է նա։ Լավրովը նշել է, որ ռուսաֆոբ «օրենսդրական հարձակման» սկսվելուց ի վեր՝ 2017 թվականին, Արևմուտքը լռում է։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ «իր շեմին» ոչ մի ՆԱՏՕ չպետք է լինի։ Նա նաև հիշեցրել է ռուսների իրավունքների վերականգնումը։ 

Լավրովն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է հատուկ ռազմական գործողության նպատակի մասին։ «Սա արդարացի է և լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը: Առաջին հերթին՝ լեզվական և կրոնական իրավունքները, ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Սա լիովին համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին»,- նշել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել