azatutyun.am: Ռուսաստանը Հայաստանին մաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ընդ որում, վերջինս տարօրինակ է որակել լրագրողների հարցը, թե Մոսկվան քաղաքական ուժերից որի՞ն է պաշտպանում այս ընտրություններում։
«Մենք, անկասկած, ցանկանում ենք հաջող ընտրությունների անցկացում մեր մերձավոր դաշնակցին ու գործընկերոջը», - ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
comment.count (0)