Երևանում կրակոցներ են հնչել. քաղաքացին կրակել է օդ. Ոստիկանություն |tert.am|
18:21 - 20 հունիսի, 2021

Երևանում կրակոցներ են հնչել. քաղաքացին կրակել է օդ. Ոստիկանություն |tert.am|

tert.am: Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ ահազանգեր ստացվել են:

«Գյուլբենկյան փողոցում է գրանցվել դեպքը, դեպքի մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում,  իր  բնակարանից հրացանով կրակոցներ է արձակել օդ»,-ասաց Ջանոյանը:

Վարչության պետի տեղակալի խոսքով՝ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին։

 

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, կատարվում է քննություն»,-ասաց Ջանոյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել