Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը. Էրդողան  |tert.am|
11:05 - 22 հունիսի, 2021

Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը. Էրդողան |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի խնդիրների առաջ կկանգնի, որոնք սպառնում են դաշինքի գոյությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի ոչ միայն պահպանել իր ուժը, այլև իր գոյությունը: Թուրքիան ամբողջովին կատարում է իր պարտավորությունները դաշինքի առաջ: Թուրքիան ընդունում է ՆԱՏՕ-ի պահպանման կարևորությունը` անկախ այն հանգամանքից, որ միայնակ էր մնացել այն ժամանակ, երբ ամենից շատ ուներ աջակցության կարիք»,- հայտարարել է Էրդողանը` մեկնաբանելով հունիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:

Նրա խոսքով` տարածաշրջանային ճգնաժամերում` Իրաքից մինչև Սիրիա, Պաղեստինից մինչև Լիբիա, ՆԱՏՕ-ն չի կարողացել ուժեղ կամք դրսևորել, որն ակնկալվում էր իրենից:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել