Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակն ավելանալու է |tert.am|
19:10 - 26 հունիսի, 2021

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակն ավելանալու է |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա, և սկսվել է ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթացը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ՝ նվիրված Զինված ուժերի օրվան:  

«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը հետագայում ևս կամրապնդվի, և դա կասկածից դուրս է: Մեր ռազմական հզորությունը մեծանալու է: Պատերազմից հետո համապատասխան հանձնարարականներ են տրվել, նոր պայմանագրեր են կնքվել, սկսվել է նոր սպառազինման, տեխնիկայի գնման գործընթացը: Հաստատվել են մեր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է»,-ասել է Ալիևը:

 

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել