armtimes.com: ԱՄՆ-ը Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու փորձեր առայժմ չի ձեռնարկում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում:
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ գործընթացը վերսկսելու համար քայլեր ձեռնարկել, Բլինկենը բացասական պատասխան է տվել։
«Այդ մասին հիմա խոսք չկա։ Ֆրանսիան և ԱՄՆ-ն իրենց ազդեցությունն օգտագործել են Գազայում հակամարտության վերջին սրացումը կանգնեցնելու համար։ Հումանիտար օգնության տրամադրումն ու Գազայի հատվածի վերականգնման հարցն էայս պահին նեզ համար գերակա խնդիր»,- ասել է նա։
comment.count (0)