armenpress.am: ՉԺՀ-ն հաջողությամբ հասել Է բացարձակ աղքատության վերացման եւ միջին ունեւորության հասարակության կառուցման՝ հարյուրամյակի առաջին նպատակին: Այդ մասին հուլիսի 1-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) 100-ամյակի պատվին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել Է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը:
«Մենք հասել ենք հարյուրամյակի առաջին նպատակին եւ բոլոր տեսակետներից միջին ունեւորության հասարակություն ենք կառուցել Չինաստանում»,- ասել Է նա Տյանանմենի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ:
«Դա նշանակում Է, որ մենք լուծել ենք Չինաստանում բացարձակ աղքատության վերացման խնդիրը: Եվ այժմ մենք վստահ քայլերով գնում ենք դեպի հարյուրամյակի մեր երկրորդ նպատակը՝ Չինաստանի՝ մեծ, բոլոր առումներով արդի սոցիալիստական պետության վերածման նպատակը»,- նշել Է պետւթյան ղեկավարը:
Չինական գաղափարախոսության համաձայն՝ «երկու հարյուրամյակների» նպատակներն են «սյաոկան» (միջին ունեւորության) հասարակության կառուցումը 2021 թվականին Չինաստանի Կոմկուսի 100-ամյակի առթիվ, ինչպես նաեւ Չինաստանի վերածումն «ուժեղ, ժողովրդավարական, քաղաքակիրթ, ներդաշնակ եւ արդի սոցիալիստական պետության» 2049 թվականին ՉԺՀ-ի հիմնադրման հարյուրամյա տարեդարձի առթիվ:
Չինաստանի Կոմկուսը հիմնադրվել Է հեղափոխական շարժման վերելքի շրջանում՝ մարքսիզմ-լենինիզմի գաղափարների հիման վրա, դրա առաջին համագումարը տեղի Է ունեցել ընդհատակում՝ 1921 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը:
Այն սկսվել Է Շանհայում, իսկ ավարտվել Նանհու լճի վրա Ցզյասին քաղաքի շրջանում, ուր մասնակիցներն ստիպված Էին տեղափոխվելու այն բանից հետո, երբ իշխանություններն իմացել Էին միջոցառման անցկացման մասին:
Այդ հագուցային ժողովին ներկա Է եղել 13 մարդ, որոնց թվում եղել Է Չինաստանի ապագա առաջնորդ Մաո Ցզեդունը (1893 – 1976) եւ Կոմինտերնի երկու օտարերկրացի ներկայացուցիչ: Պատգամավորներն այն ժամանակ որոշել են կուսացության պաշտոնական անվանումը եւ եւ ընդունել դրա առաջին ծրագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)