Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին նամակներ է ուղարկում՝ տեղեկացնելով, որ Ռուբեն Վարդանյանը
խոշտանգվել է
09:37 - 27 փետրվարի, 2025

Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին նամակներ է ուղարկում՝ տեղեկացնելով, որ Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է

Բաքվի բանտում քաղաքական որոշմամբ պահվող Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ կից ներկայացնելով լուսանկար։ 

«Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարար Ռւբեն Վարդնայանը
խոշտանգվել է Բաքվի բանտում: 

Տեքստին կցված լուսանկարներում ակնհայտ են վնասվածքները: Նրա դեմքի վրա բռնության հետքեր են երևում և կապտուկներ:

Խնդրել եմ միջզգային դերակատարներին և նրանց ներկայացուցիչներին, որ դատապարտեն այս անմարդկային վերաբերմունքը, նպաստեն Բաքվում ընթացող քաղաքական դատավարության ավարտին և պահանջեն հայ գերիների վերադարձը: 
✔️Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտւմ է, 
✔️Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության, հոգածության և պատասխանատվության  ներքո
✔️Նա չունի այլընտրանք՝ պաշտպանելու իր իրավունքները:
Անթուլատրելի է, պատժելի է, դատապարտելի են անազատության մեջ գտնվողի նկատմամբ ֆիզիկական բռնության նման դրսևորումները: 
Այս դեպքը չպետք է դառնա ուղղակի միջադեպի արձանագրում, նա խոշտանգվել  հայ լինելու և իր իրավունքները պաշտպանելու համար»,- գրել է Թագուհի Թովմասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել