Նման արտահայտություն չի արվել․ Ֆան Յոնը պարզաբանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանին վերագրվող հայտարարությունը |armenpress.am|
14:04 - 02 հուլիսի, 2021

Նման արտահայտություն չի արվել․ Ֆան Յոնը պարզաբանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանին վերագրվող հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում «Զանգեզուրի միջանցք»-ի ներդրման մասին։

Լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ իրենք քննարկել են Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինի հետ և պարզել, որ նման արտահայտություն չի արվել։

«Չինաստանն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունի։ Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս կոնֆլիկտը կարող է լուծվել բանակցությունների միջով, ինչը պատերազմից ավելի լավ է։ Խնդրի խաղաղ լուծման համար  անհրաժեշտ բոլոր քայլերը մենք կգործադրենք մեր ուժերի ներածին չափով։ Այսպիսով մենք կփորձենք ապահովել տարածաշրջանում սահմանային անվտանգություն»,- նշեց Ֆան Յոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել