Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ
10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ
14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ
15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ «2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետեւակային ականների քարտեզ»։
comment.count (0)