Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը |tert.am|
12:25 - 07 հուլիսի, 2021

Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը |tert.am|

tert.am: Բաքվում` Յասամալի շրջանի դատարանում, հուլիսի 7-ին շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է trend.az-ը` նշելով, որ հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու», «ռազմական հանցագործություններ կատարելու» (չակերտները-Խմբ.) համար:

Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ ընթացող դատավարության շրջանակում ուսումնասիրվում են քրեական գործի նյութերը:

Նշվում է, որ Մկրտչյանը բերման է ենթարկվել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Մալիքջանլի գյուղի տարածքում` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից: 

Մինչդեռ Խոսրովյանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ «Ադրբեջանի տարածքում հետախուզական գործողություններ իրականացնելու փորձի ժամանակ» (չակերտները-Խմբ.):

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել