Թալիբները հարձակվել են Աֆղանստանի Քալայի Նաու քաղաքի վրա, ներխուժել բանտ ու ազատ արձակել բոլոր բանտարկյալներին․ մարտերի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ |tert.am|
15:39 - 10 հուլիսի, 2021

Թալիբները հարձակվել են Աֆղանստանի Քալայի Նաու քաղաքի վրա, ներխուժել բանտ ու ազատ արձակել բոլոր բանտարկյալներին․ մարտերի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ |tert.am|

tert.am: Աֆղանստանի Բադղիս նահանգի Քալայի Նաու քաղաքում կառավարական զորքերի և թալիբների միջև բախումների հետևանքով վերջին երեք օրերին 4 խաղաղ բնակիչ է զոհվել, 77-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հուլիսի 7-ին «Թալիբան» շարժման գրոհայինները երեք կողմից հարձակվել են Քալայի Նաու քաղաքի վրա, ներխուժել բանտ ու ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, որի հետևանքով քաղաքում փողոցային մարտեր են սկսվել:

Ավելի մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել