Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվել են Ալիևի հանձնարարությամբ Շուշի կազմակերպված այցից |armenpress.am|
19:11 - 11 հուլիսի, 2021

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվել են Ալիևի հանձնարարությամբ Շուշի կազմակերպված այցից |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են հուլիսի 10-ին մեկնել Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի. դիվանագիտական կորպուսի ղեկավարների այցն կազմակերպվել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ։

Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների այդ քայլը համարել են դեմարշ։ Ընդ որում, ուղևորությանը մասնակցել են 46 պետությունների դեսպաններ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել