Ֆրանսիացի դիվանագետները Շուշիում իրենց դեսպանի բացակայությունը բացատրել են դեսպանի աշխատանքային գրաֆիկով
16:02 - 13 հուլիսի, 2021

Ֆրանսիացի դիվանագետները Շուշիում իրենց դեսպանի բացակայությունը բացատրել են դեսպանի աշխատանքային գրաֆիկով

Ֆրանսիայի դեսպանատունը պատասխանել է haqqin.az-ի խմբագրության հարցմանն այն մասին, թե ինչ շարժառիթ ու պատճառներ կան Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսսի՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ մշակութային մայրաքաղաք Շուշի այցելելու ադրբեջանական կառավարության հրավերը մերժելու համար։

«Դեսպանատունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը», - ասված է Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական նամակում:

Այսպիսով՝ ֆրանսիացի դիվանագետները Շուշիում իրենց դեսպանի բացակայությունը բացատրել են դեսպանի աշխատանքային գրաֆիկով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Դեսպանատունը եւս մեկնաբանել էր դեսպանի կողմից Ադրբեջանի կառավարութան՝ Շուշի մեկնելու հրավելը մերժելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել