Ալիևն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը |factor.am|
16:37 - 13 հուլիսի, 2021

Ալիևն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ալիևն ու Օվերչուկը քննարկել են երկու երկրների երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ գոհունակությամբ նշելով, որ Ադրբեջանից Ռուսաստան առևտրաշրջանառությունն ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումն աճում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել