Արամ Վարդևանյան. «ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները» |hetq.am|
12:53 - 14 հուլիսի, 2021

Արամ Վարդևանյան. «ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները» |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանում վեցերորդ օրն է շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման պահանջով երկու կուսակցությունների և երկու դաշինքների դիմումների քննությունը:

Այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում դիմող կողմի ներկայացուցիչները հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ելույթում պնդեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ատահայտում ժողովրդի իրական կամքը, «ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը  խեղքաթյուրված է»:

Վարդևանյանի խոսքով՝ հենց վարչական ռեսուրսի չարաշահում է այն, որ վարչապետը հրաժարականի դիմումից հետո շարունակել է պաշտոնավարոումը` որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ նրա՝ իրավապահ համակարգը չի ունեցել այն անկախությունը, որը պետք  է ունենար:

«Մենք ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը: Իսկապես այս գործը ընտրությունների  արդյունքների վերաբերյալ վեճ չէ»,-ասաց Վարդևանյանը:

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել