Տոկիո-2020. հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
17:15 - 23 հուլիսի, 2021

Տոկիո-2020. հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Այսօր՝ Երևանի ժամանակով 15:00-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

Մարզաշխարհի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է 17 մարզիկ։ Ներկայացնում ենք հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը՝ ըստ Երևանի ժամանակի:

Հուլիսի 24-ին, ժամը 05:00-ին առաջինը պայքարի դուրս կգա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հանդես է գալու հենացատկ և նժույգթափեր մրցաձևերում: 

Օգոստոսի 1-ին, ժամը 13:44-ին Դավթյանը կմասնակցի նժույգթափերի եզրափակչին։

Օգոստոսի 2-ին, ժամը 13:54-ին Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի եզրափակչին:

Հուլիսի 25-ին, ժամը 06:15-ին հրաձիգ Էլմիրա Կարապետյանը կմասնակցի եզրափակչին։

Հուլիսի 25, ժամը 08:06-ին Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հանդես կգա 1/16 եզրափակչում։

Հուլիսի 26-ին, ժամը 06։00-ին ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հանդես կգա ձյուդոյի մրցույթի 1/16 եզրափակչում։

Հուլիսի 26-ին, ժամը 12:15-ին 1/16 եզրափակչում կմենամարտի բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը։

Հուլիսի 27-ին, 06:50-ին ծանրամարտի կանանց մրցույթում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը:

Հուլիսի 27-ին, 14։00-ին պայքարի դուրս կգա լողորդ Արթուր Բարսեղյանը։

Հուլիսի 28-ին, ժամը 14։00-ին կմրցի լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: 

Հուլիսի 29-ին, ժամը 06։30-ին 1/8 եզրափակչում կմրցի Արման Դարչինյանը։

Հուլիսի 30-ին, ժամը 14։00-ից ազատ ոճում հանդես կգա լողորդ Արթուր Բարսեղյանը։

Օգոստոսի 1-ին, ժամը 06։00-ին 60 կգ քաշային կարգում հանդես կգա Արմեն Մելիքյանը:

Օգոստոսի 2-ին, ժամը 06:30-ին մեդալային պայքարը կսկսեն ըմբշամարտիկներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը:

Օգոստոսի 3-ին, ժամը 04։00-ին աթլետ Լևոն Աղասյանը մեդալի համար կպայքարի եռացատկում։

Օգոստոսի 3-ին, ժամը 06։30-ին կկայանա հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանի մեկնարկային գոտեմարտը։

Օգոստոսի 3-ին, ժամը 14:50-ից օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:

Օգոստոսի 4-ին, ժամը 06։30-ին պայքարի դուրս կգա ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը։

Օգոստոսի 6-ին, ժամը 06։30-ին պայքարի դուրս կգա ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել