Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի |armenpress.am|
14:19 - 25 հուլիսի, 2021

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 63-ի, հինգ մարդ համարվում է անհետ կորած, իշխանությունները վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 860 հազար մարդու: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նահանգի կառավարության հաղորդագրությանը:

«Հուլիսի 16-ից մինչեւ հուլիսի 25-ի ժամը 12: 00-ն շարունակվող տեղատարափ անձրեւների պատճառով աղետի գոտում հայտնվել է 11,44 միլիոն մարդ, զոհերի թիվը հասել է 63-ի, անհետ կորել է հինգ մարդ, ամբողջ նահանգում արդեն տարհանվել է 861,9 հազար մարդ»»,- նշված է հաղորդագրության մեջ:

Եվս ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի ։

Տուժած գյուղատնտեսական հողերի մակերեսը կազմել է 876,6 հազար հեկտար, ավերվել է 8 876 շինություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել