Սա բիզնեսի կողմից սպասված հարկային օրենսգիրք է. Տիգրան Ավինյան |lragir.am|
07:29 - 18 մարտի, 2019

Սա բիզնեսի կողմից սպասված հարկային օրենսգիրք է. Տիգրան Ավինյան |lragir.am|

«Սա Հարկային օրենսգիրք է, որը, կարծում եմ, սպասված էր բիզնեսի կողմից: Եվ համոզված եմ, որ ինքը դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»,- այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հարկային օրենսգրքի նախագիծը հեղափոխական է և կապահովի՞ տնտեսական հեղափոխություն:

Ըստ Ավինյանի՝ Հարկային օրենսգրքի փաթեթը բավական ծավալուն է, և շատ հարցեր են արծարծվում դրանում: Հետևաբար, դրա վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները շարունակական են, արդեն իսկ տեղափոխվում են Ազգային ժողովի դաշտ, որտեղ ևս կշարունակվեն:

Դիտարկմանը, որ գործադիրի և օրենսդիրի միջև ըստ էության անհամաձայնություն կա Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ինչպես ես ասացի, փաթեթը շատ մեծ փաստաթուղթ է և այնտեղ շատ մեծ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել: Եվ ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև Ազգային ժողովում: Բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումներ կլինեն»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել