ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են նախագահի ընտրությունները
14:21 - 12 սեպտեմբերի, 2021

ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են նախագահի ընտրությունները

Այսօր ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։

Քվեարկությանը մասնակցող փաստաբանների թիվը՝ 2352:

Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել