tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ լրագրողների համար հատուկ ճեպազրույցում:
«Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանը, խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին», - շարունակել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
comment.count (0)