ԵԿՄ-ն վարձակալության է տվել համայնքային գույքը. հարուցվել է քրեական գործ |hetq.am|
13:23 - 06 մարտի, 2019

ԵԿՄ-ն վարձակալության է տվել համայնքային գույքը. հարուցվել է քրեական գործ |hetq.am|

Երևանի Պարոնյան 20/4 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի տարածքը, որն անհատույց օգտագործման իրավունքով մինչ 2017-ը տրվել էր ԵԿՄ-ին, կազմակերպությունն էլ իր հերթին տարածքից մի մաս վարձակալության է տվել։ Վարձակալության տրված տարածքը ծառայել է որպես մերսման սրահ։ 

Պարզելուց հետո, որ տարիներ շարունակ վարձակալել է համայնքային սեփականություն համարվող տարածք, Լիանա Շահբազյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Գործի շրջանակներում Լիանա Շահբազյանը ճանաչվել է տուժող։ Վերջինիս հասցված վնասը քննչական մարմինը հաշվարկել է 11 միլիոն 250 հազար դրամ։ Լիանան ի սկզբանե գումարը վճարել է ԵԿՄ Կենտրոնի տարածքային կառույցի նախկին ղեկավար Ռուբեն Նազարեթյանին, ապա՝ գործող ղեկավար Սերգեյ Գասպարյանին։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ երկուսն էլ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են, ունեն վկայի կարգավիճակ։

hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել