Չեխիայի վարչապետի կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում |factor.am|
17:53 - 10 հոկտեմբերի, 2021

Չեխիայի վարչապետի կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում |factor.am|

factor.am: Չեխիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Միասին» դաշինքը, որը միավորում է Քաղաքացիական դեմոկրատական ​​կուսակցությունը, «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն – Չեխոսլովակիայի ժողովրդական» կուսակցությունը և «Ավանդույթի, Պատասխանատվություն, Բարգավաճում» կուսակցությունը: Այս մասին են վկայում երկրի խորհրդարանի ստորին՝ Պատգամավորների պալատի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք հրապարակել է Չեխիայի վիճակագրական ծառայությունը քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս տվյալների համաձայն՝ «Միասին» դաշինքը ստացել է ձայների շուրջ 27,79%-ը: Չեխիայի վարչապետ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշի գլխավորած «ԴՔԱ 2011» («Դժգոհ քաղաքացիների ակցիա») կենտրոնամետ քաղաքական շարժումը փոքր տարբերությամբ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ձայների 27,12%-ով: Երրորդ տեղում ձախակենտրոն ընդդիմադիր կոալիցիան է՝ 15,62% ձայնով:

Նշվում է, որ Չեխիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չեն անցել կոմունիստները։ Գործող վարչապետ Անդրեյ Բաբիշն արդեն ընդունել է ընտրություններում պարտությունը:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել