Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ |tert.am|
11:23 - 18 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող Իլ-76ՄԴ օդանավերով Երևան է հասցվել հերթական հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղում բնակվող բազմազավակ և տեղահանված ընտանիքների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հումանիտար օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և Հայաստան է ուղարկվել Մոսկվայի մարզում գտնվող «Չկալովսկի» օդակայանից:

«Ներկա պահին իրականացվում է հումանիտար օգնության բեռնումը պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցներում՝ Ստեփանակերտ տեղափոխելու համար»,- ասել է ՌԴ օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:

Նշվում է, որ հումանիտար ուղեբեռն օգնություն է նախատեսում նաև առանձին շրջանների կրթական հաստատությունների համար, որոնք ամենից շատ վերականգնման կարիք ունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել