Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու շանսեր չունի. Բուրջանաձե
10:21 - 13 մարտի, 2019

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու շանսեր չունի. Բուրջանաձե

«Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն պնդում Է, որ երկրին վիճակված չԷ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին անդամակցելու ձգտումը ամրագրված Է Վրաստանի Սահմանադրության մեջ:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը խոստանում Է, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, բայց միայն բոլոր չափանիշներին բավարարելուց հետո: Իսկ Ռուսաստանը նախազգուշացնում Է Վրաստանի համար ՆԱՏՕ-ին անդամակցության անբարենպաստ հետեւանքների մասին, քանի որ դա ուղղակի սպառնալիք Է համարում իր անվտանգության համար: «Ներկայում վրացի քաղաքական գործիչների կողմից ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին խոսելը, լավագույն դեպքում, անհեռատեսություն Է, իսկ վատագույն դեպքում՝ պարզապես վրացական շահերի անտեսում:

Որովհետեւ դա ի հեճուկս Ռուսաստանի խոսել Է, թե Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, որովհետեւ մեզ, իրապես, ոչ ոք այնտեղ չի սպասում»,-հայտարարել Է Բուրջանաձեն ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրում: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գինը չափազանց մեծ Է: «Ինչ Էլ որ ասեն ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, թե Վրաստանը երբեւիցե կանդամակցի ՆԱՏՕ-ին, մենք ձեզ հետ միասին հիանալի հասկանում ենք, որ դա չի լինելու: Եթե լինի Էլ, ապա միայն Վրաստանի տարածքային ամբողջականության գնով, իմ պետության միավորման հնարավորությունից հրաժարվելու գնով: Ես դեմ եմ»,-ընդգծել Է Բուրջանաձեն:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել