Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արցախում կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին |news.am|
10:30 - 11 մարտի, 2019

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արցախում կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին |news.am|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ Հանրապետություն՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, կառավարությունից հայտնեցին, որ այդ մասին տեղեկությունները կտարածեն վաղը. «Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»:

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել