Կրեմլը հայտարարել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման նախապատրաստության մասին
17:27 - 07 նոյեմբերի, 2021

Կրեմլը հայտարարել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման նախապատրաստության մասին

Հաջորդ շաբաթ ծրագրվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Ավելի վաղ "Россия-1" հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ չի բացառվում երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ միջոցառում, որը նվիրված կլինի եռակողմ փաստաթղթի ստորագրման տարեդարձին, որի ստորագրումից հետո դադարեցվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

Նախնական տվյալներով առցանց ձևաչափով նախատեսվող հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթվա սկզբին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել