Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել. 23 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
14:16 - 09 նոյեմբերի, 2021

Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել. 23 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 8-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր:

Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18.802 քաղաքացու հետազոտություն, որից 2791-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել