24news։ ԱԺ-ն կողմ քվերարկեց «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների`մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի վավերացմանը։
Համաձայնագրին կից ներկայացված են կոնկրետ ապրանքների ցանկ, որից պարզ է դառնում, թե որ ապրանքային խմբի ներկրման ու արտահանման վրա ինչ ազդեցություն կունենա համաձայնագիրը:
Նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ Հայաստանի շուկան դրա արդյունքում կարող է ողողվել իրանական արտադրության ապրանքներով, հիմնականում`գյուղմթերքով, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի գյուղատնտեսության վրա:
comment.count (0)