Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը
17:06 - 12 նոյեմբերի, 2021

Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդն ամփոփել է Երևանի 2022թ. բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց առումով սահմանված արտոնությունների, նաև քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագրի նախագծերի հանրային քննարկման արդյունքները: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առցանց և առձեռն տարբերակով քաղաքացիներից ստացվել է 41 առաջարկ և դիտողություն:

Ներկայացված առաջարկների մի մասը քաղաքապետարանն արդեն իսկ ընդգրկել էր հաջորդ տարվա ծրագրերում: Նշենք նաև, որ որոշ առաջարկներ էլ եղել են համայնքի լիազորություններից դուրս, սակայն քաղաքապետարանը պատրաստ է դրանք ևս քննարկել պատկան կառույցների հետ:

Ներկայացված նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել