Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ հաջակցություն Սաակաշվիլիի |azatutyun.am|
20:20 - 13 նոյեմբերի, 2021

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ հաջակցություն Սաակաշվիլիի |azatutyun.am|

azatutyun.am: Հաջակցություն Միխեիլ Սաակաշվիլիի Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունենում բողոքի բազմամարդ ակցիա։ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիրներն իշխանություններից պահանջում են նախկին նախագահին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ պնդելով, որ կալանավորների համար նախատեսված Գլդանիի հիվանդանոցում քաղաքական գործչի կյանքը վտանգված է։

«Նրան ոչ միայն բժշկական ծառայություն չեն ցուցաբերում, այլ նաև վտանգված է նրա կյանքը»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչ Զաալ Ուդումաշվիլին։

Հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահը առողջական խնդիրների վատթարացման պատճառով անցած օրերին իր կամքին հակառակ Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Գլդանիի կալանավորների համար նախատեսված հիվանդանոց։ Նա համաձայնել էր դադարեցնել հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Երեկ քաղաքական գործչի փաստաբանը հայտարարել է, թե Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, «ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ առողջական վիճակի վատթարացում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել