news.am: Ուկրաինայի Գերագույն ռադան Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտնել է «Գոլոս»-ի ազգային պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
Նրա խոսքով՝ 9491 համարի որոշման նախագծին աջակցել են 285 կողմ ձայնով: Ուղերձի տեքստում կոչ են անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ներում շնորհել Սաակաշվիլիին՝ հաշվի առնելով նրա ծանր ֆիզիկական վիճակը, ինչպես նաեւ Ուկրաինայի օմբուդսմենին հասանելիություն տրամադրել նրան: Ռադան նաեւ կոչ է անում ԵՄ երկրների խորհրդարաններին նմանատիպ որոշումներ ընդունել եւ ներում շնորհել Սաակաշվիլիին։
comment.count (0)