ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արել |armenpress.am|
22:54 - 17 նոյեմբերի, 2021

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արել |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ. ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արեցի: Խորապես ցավում եմ զոհերի համար: Վերահաստատում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու իմ անձնական աջակցությունը շարունակական գործընթացին»,- գրել է Լինդեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել