ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը |armenpress.am|
17:51 - 18 նոյեմբերի, 2021

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների շրջանառության պարզեցման և նոր մեխանիզմների ներդրման հարցը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ելույթում այս մասին ասաց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։

Մամինը հայտնեց, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը պատրաստվում են քննարկել առևտրի պայմանների պարզեցումը, այդ թվում ՝ ապրանքների հետագծելիության նոր ուղիների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը:

«Կքննարկվի բեռնատար մեքենաներում նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի նախապատրաստման հարցը, ինչը թույլ կտա հետևել բեռների տեղաշարժին և կարագացնի փոխադրումները: Կներկայացվեն նաեւ տեղեկություններ՝ ատոմակայանների տեխնիկական կանոնակարգերում սննդամթերքի անվտանգության մասով փոփոխություններ կատարելու աշխատանքների մասին»,- ասաց Մամինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել