Սերգեյ Լավրովը հրապարակել է Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ դիվանագիտական նամակագրությունը |1lurer.am|
13:08 - 19 նոյեմբերի, 2021

Սերգեյ Լավրովը հրապարակել է Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ դիվանագիտական նամակագրությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ՝ գրում է РИА Новости-ն։

ՌԴ ԱԳՆ-ն այս քայլը բացատրել է նրանով, որ վերջերս Մոսկվայի դիրքորոշումը, նրա դերը ներքին ուկրաինական կարգավորման հարցում և մոտեցումները «նորմանդական ձևաչափով» արտգործնախարարների հնարավոր հանդիպման անցկացման վերաբերյալ խեղաթյուրվել են։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հրապարակված նամակների տեքստը պերճախոս կերպով արտացոլում է իրավիճակը։ Նրա խոսքով՝ խնդիրը մինսկյան պայմանավորվածությունների կատարումը սաբոտաժի ենթարկելու Ուկրաինայի փորձն է և դրանք վերաշարադրելու ցանկությունը։

Լավրովն ընդգծել է, որ «նորմանդական ձևաչափով» հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Կիևը կատարի մինսկյան պայմանավորվածությունները։

«Առաջին հերթին, դա Դոնբասի հատուկ կարգավիճակն է և այդ հատուկ կարգավիճակի ամրագրումը Ուկրաինայի սահմանադրության մեջ, որում պետք է ներառվի ապակենտրոնացման կետը, ինչպես գրված է Մինսկի համաձայնագրերում: Խոսքը վերաբերում է նաև անվերապահ համաներումներին և, իհարկե, ընտրությունների անցկացնմանը, որը պետք է համաձայնեցված լինի Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի հետ՝ հիմնված՝ ԵԱՀԿ սկզբունքների վրա»,- պարզաբանել է Լավրովը, ապա ընդգծել. «Եվ միայն դրանից հետո Կիևը կվերականգնի հսկողությունը չճանաչված հանրապետությունների և Ռուսաստանի միջև սահմանի վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել