2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառ․ կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո․ Նիկոլ Փաշինյան
21:18 - 23 նոյեմբերի, 2021

2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառ․ կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո․ Նիկոլ Փաշինյան

Ս․թ․ նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «41 քառ. կմ թիվը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետևանքով։ Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձեւով չի փոխվել։ Այսինքն՝ մի շաբաթ առաջ էլ էր էդ 41 քառ․ կմ-ը, մայիսի 12-ից հետո ընկած ժամամանակահատվածում, երեկվա գործողություններից հետո էլ։ […] Մայիսի 12-ից առաջ էլ ՀՀ-ի շուրջ 40 և ավելի քառ․ կմ տարածք եղել է Ադրբեջանի հսկողության ներքո՝ առաջին պատերազմից հետո։ Մենք էդ տարածքները կոնկրետ գիտենք։ Առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ […]»։ 

Infocom-ը խնդրել էր պատասխանել հետևյալ հարցին․ 2020թ․ նոյեմբերի 10-ից հետո ՀՀ ինքնիշխան տարածքներ հայտնվե՞լ են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Եթե այո, ապա ինչպե՞ս չի փոխվել բալանսը։

Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց․ «Այո՛, 2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառ․ կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է Հայաստանի Հանրապետության տարածք, որը միջազգային հանրությունը բավականին միանշանակ դատապարտել է։ Մենք հենց էս ենք ասում, որ էդ ագրեսիան պետք է վերացվի։ Մեր դիրքորոշումը հստակ պետք է լինի, և մենք այդ ագրեսիայի փաստը պետք է միջազգային բոլոր ատյաններում հնչեցնենք, հետապնդենք և պահանջենք, որ միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, որպեսզի այս ագրեսիան վերացվի»։ 

Անդրադառնալով հարցին, թե  ինչպես չի փոխվել բալանսը, Փաշինյանը պատասխանեց․ «Ես ասում եմ, որ բալանսը փոխվել է, նոյեմբերի 10-ից հետո, իհարկե, փոխվել է։ Հիմա 2021 թիվն է, այդտեղ խոսվում է 2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո։ Ասում եմ՝ նոյեմբերի 10-ից հետո փոխվել է, որովհետև այդ ներխուժումը տեղի է ունեցել 2021 թ․ մայիսի 12-ին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել