tert.am: Եթե քննիչ հանձնաժողովը վերջում եզրակացնի, որ «Հայաստան» հիմնադրամի` բյուջե փոխանցված միջոցները եղել են արդարացված, անկախ քաղաքական տարաձայնություններից, հայտարարելո՞ւ եք, որ խնդիր գոյություն չի ունեցել և վերականգնել հիմնադրամի հանդեպ վստահությունը։ Այս մասին հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ի պատասխան| Արծվիկ Մինասյանը նշեց․«Բոլոր այն մարդիկ, ովքեր ակնկալում են այս հանձնաժողովից արդյունավետ աշխատանք, երբեք կասկածներ չպետք է ունենան հանձնաժողովի աշխատանքների հետ կապված։ Այո, ես որպես հանձնաժողովի նախագահ հրապարակային ասում եմ` մեր նպատակը ճշմարտությունը վեր հանելն է, հաստատել կամ հերքելը միջոցների օգտագործման օրինականությունը։ Եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք ենք տալու մեղավորներին բացահայտելու և պատժի ենթարկելու համապատասխան վարույթներ հարուցելուն, անելու ենք ամեն ինչ, որ վերականգվեն անարդյունավետ կամ ապօրինի օգտագործված գումարները, ինչպես նաև ՀՀ խաթարված հեղինակությունը։ Ի վերջո «Հայաստան» հիմնադրամը Հայաստանի անկախության տարիների պատմության մեջ ամենակայացած ինստիտուտներից մեկն է եղել»։
comment.count (0)