Որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի. Տիգրան Ավինյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին |aysor.am|
13:43 - 27 մարտի, 2019

Որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի. Տիգրան Ավինյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին |aysor.am|

aysor.am: Որևէ տնտեսվարողի հետ և որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և կառավարության միջև եղած հարաբերություններին:

Անդրադառնալով ընկերության այն հայտարարությանը, որ եթե նրանց աշխատանքները շարունակվեն խոչընդոտվել, ապա իրենք կդիմեն արբիտրաժային դատարան՝ Ավինյանն ասաց.

«Կարծում եմ, որ մայիսին որոշակի հարցերի պատասխաններ կունենանք, որովհետև հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը որոշակի պատասխաններ կտա, և այդ կասկածները, որոնք բարձրաձայնվում էին փորձագետների կողմից կստանան արձագանքներ», - ասաց նա:

Ավինյանը նկատեց, որ եթե հետազոտությունների արդյունքում պարզվի, որ բոլոր ռիսկերը վերահսկելի են, ապա ծրագրի իրականացման համար խոչընդոտներ չեն լինի.

«Եթե տեսնենք, որ կան որոշակի ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, համապատասխան որոշում կկայացնենք», - ասաց նա՝ հավելելով, որ եթե եզրակացությունը հօգուտ «Լիդիան Արմենիայի» լինի, ապա ընկերությունը դատարան դիմելու կարիք չի ունենա:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել