Պարգևատրման համակարգը երկար տարիներ ստվերում է գործել. Տիգրան Ավինյան |aysor.am|
08:55 - 29 մարտի, 2019

Պարգևատրման համակարգը երկար տարիներ ստվերում է գործել. Տիգրան Ավինյան |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադրադարձավ քաղաքացիական ծառայության համակարգին:

Նա նշեց, որ բավականին շատ խոսվեց պարգևատրման համակարգի մասին, քանի որ վերջապես թափանցիկ տեղեկատվություն տարածվեց: «Այդ համակարգը ստվերում գործել է երկար տարիներ և որոշակի խորքային խնդիրներ է լուծել: Մենք պետք է պարզ խոսենք քաղծառայության, վարձատրության չափերի և այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են այդ համակարգի ոչ արդիական լինելու մասին», - ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկումները պետք է շարունակել, պետք է պարզ և բաց լինել և պետք է բարձրաձայնել նպատակները:

«Արդեն իսկ միգուցե շատ դեպքերին դժվարին թվացող որոշումներ կայացվեն, բայց վստահ եմ, որ դժվարին չեն լինի, եթե ճիշտ խորհրդակցությունը ապահովենք», - ասաց նա:










Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել