Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։
Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է եւ քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։
Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ եւս կան»։
Infocom-ն ավելի վաղ անդրադարձել էր վերոնշյալ հոդվածին՝ նշելով, որ «Հայկական ժամանակ»-ի այն ընդգծումը, թե «ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թ․-ի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները», առարկայազուրկ է եւ մանիպուլյատիվ, քանի որ ըստ «Գովազդի մասին» և «Երեւան քաղաքում տեղական ինքնակավառավարման մասին» օրենքների, ինչպես նաև Երեւան քաղաքի ավագանու N 37-Ն որոշման՝ քաղաքապետարանն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ուղղակի հիմք չունեին այդ պաստառների գովազդն արգելելու։
comment.count (0)