Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ. Հայկ Մարության
09:03 - 17 դեկտեմբերի, 2021

Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.

1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:

2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ։

3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»։

Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց և Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել