Ադրբեջանի ԱԳ նախարարն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ |tert.am|
22:38 - 11 հունվարի, 2022

Ադրբեջանի ԱԳ նախարարն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ։

Բայրամովը խոսել է տարածաշրջանում վերջին իրադարձությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ Ադրբեջանի քայլերի մասին։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել