ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վոպկե Բաստիան Հեքստրային Նիդերլանդների արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ:
Այդ մասին արտգործնախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
«Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը՝ Հայաստանի և Նիդերլանդների՝ ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով», - նշել է Արարատ Միրզոյանը:
comment.count (0)